Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով:
Հիշեցնենք՝ Հադրութի շրջանում որոնումները նախատեսված էին երեկ, սակայն աշխատանքները հետաձգվել էին անբավարար տեսանելիության պատճառով
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1518 է: Նախնական տվյալներով 23-ն են քաղաքացիական անձինք: