ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարության օպերատիվ շտաբի թեժ գծի համարներն այլևս չեն գործելու։
«Ձեզ հուզող բոլոր հարցերի դեպքում և անհրաժեշտ տեղեկատվություն իմանալու համարկարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի զանգերի կենտրոն. Արցախից՝ 119 կարճ համարին, իսկ Հայաստանից և արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարին: Զանգերի կենտրոնն աշխատում է աշխատանքային օրերին (երկուշաբթիից ուրբաթ)՝ ժամը 09։00-18:00-ն»,-ասված է շտաբի ֆեյսբքուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմական իրավիճակում սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) և տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, 2020 թվականի նոյեմբերի 5-ին տեղեկացվել էր, որ Երևանում գործում է օպերատիվ շտաբ, որի աշխատանքները համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը և, որ շտաբում գործում է թեժ գիծ՝ (010) 59-03-39, 81-38 համարներով: