ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ»։