Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներ այսօր տեղի չեն ունենա:
Որն է պատճառը՝ գերատեսչությունից չեն նշում, միայն հավելում են շ, որ որոնողական աշխատանքներն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1503 է: