2021 թվականի մարտի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 35 ընտանիք (թվով 180 մարդ)։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ֆեյսբուքյան գրառումից։
Միաժամանակ ընդգծվում է, որ վերաբնակեցման համար Արցախի Հանրապետության նոր բնակավայրեր կազմակերպվել է 7 ճանաչողական այց, որոնցում ընդգրկվել են 39 ընտանիքի գլխավորները և որոնց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է: