«Սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է․ Սարգսյանն ու Թաթոյանը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը - RadioVan.fm

Онлайн

«Սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է․ Սարգսյանն ու Թաթոյանը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

2021-03-17 19:55 , Политика, 1175

«Սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է․ Սարգսյանն ու Թաթոյանը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

Նախագահի պաշտոնական կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, օմբուդսմենը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։

«Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ»,-նշում են նախագահականից՝ հավելելով, որ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն։

«Նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը»,-Արմեն Սարգսյանի խոսքերն են փոխանցում նախագահականից։

Лента

Рекомендуем посмотреть