Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանը փրկել է Ախուրյանի ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը:
Այդ մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումից։
Դրսևորած մարդասիրական բացառիկ որակների և խիզախության համար մարզպետն այսօր Արմենին պատվոգիր է շնորհել։ 10-ամյա տղան Խիզախության մեդալ և դիպլոմ էլ ստացել է «Քաջ սիրտ»համառուսական պետական-հասարակական նախաձեռնության կողմից։