ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը՝ մարտի 15-ին, Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:
«Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը»,-նշում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ: