COVID-19-ի պայմաններում Արցախի և ՀՀ դեմ զինված հարձակմամբ՝ Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարել․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

COVID-19-ի պայմաններում Արցախի և ՀՀ դեմ զինված հարձակմամբ՝ Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարել․ ՀՀ ՄԻՊ

2021-03-15 15:29 , Право, 1110

COVID-19-ի պայմաններում Արցախի և ՀՀ դեմ զինված հարձակմամբ՝ Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված հանցագործություններ է կատարել․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով:

Այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) նոր արտահերթ զեկույցն անգլերենով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործություններըCOVID-19-իմարդածին աղետի համատեքստում»:

Նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաև Հայաստանում մահվան թվերի աճին:

Օմբուդսմենի արձանագրմամբ՝ այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով:

«Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:

Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ»,-ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարությունում, որում տեղեկացվում է նաև, որ զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին։

Лента

Рекомендуем посмотреть