Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ մանրամասնելով, որ որոնումներն այսօր նախատեսված են եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
«Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը»,-ընդգծում են գերատեսչությունից։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1499 է: