Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ ադրբեջանցի զինվորականների վայրագությունների մասին բերված փաստերը հունից հանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին։
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրել է․
«Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի և փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց և կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության և երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիևի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։
Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին և ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար և կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև։
Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետև ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների և քաղաքացիական անձանց հանդեպ։
Ի դեպ, Սամեդը Մարալ Նաջարյանին ներկայացրեց որպես Շուշիում դիպուկահար, ում իրենք որպես բարի կամքի դրսևորում ազատ են արձակել»։
Նշենք՝ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստի օրակարգում այսօր քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը, որի շրջանակում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում որպես քաղաքական պատանդ պահովող հայ ռազմագերիների հարցը՝ կոչ անելով Եվրոպայի Խորհրդին իրապես գործել։
«Հարգելի գործընկերներ,
Մեր վերջին քննարկումից տևական ժամանակ է անցել, սակայն արյունալի պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը և թե՛ միջազգային մարդասիրական իրավունքովզբաղվող կազմակերպությունները որևէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։
Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ, ու, կարծում եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում նրանց համար գերության յուրաքանչյուրը օրը։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանը, ազատ արձակվեց ու նա այլևս իր որդիների հետ է։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան և մնացյալը ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։
Սա խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։ Ամենամոտավոր հաշվարկներով անգամ հենց այս պահին Ադրբեջանում երկու հարյուրից ավելիմենք գերավարված անձինք ունենք, որոնց թվում նաև կանայք։ Ուղղակի անթույլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ-ինչ նոր ակնկալիքներ ունենալով։
Երբևէ, որևէ անգամ որևէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում ենԱդրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղական իրավիճակի հետ։
Սա ուղղակի անթույլատրելի է և ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։
Հարգելի զեկուցող, ես ձեզ ուղարկել էի հե՛նց ադրբեջանական կայքերից և մեդիա տիրույթից վերցված տեսանյութեր, թե ինչպես են ողջ ողջ գլխատումհայ զինվորներին ու գերի ընկած տարեց անձանց։ Այն, ինչ տեղի է ունեցել և ինչը հիմա տեղի է ունենում՝ զարհուրելի է և րոպե առաջ այս արհավիրքը պիտի կասեցվի։
Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցիպատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, ով հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու և կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։
Ուզում եմ հուսալ, հարգելի գործընկերներ, որ սա հերթական (գալոչկայի համար) ձևական քննարկումը չի լինի՝ որ խոսեցինք ու անցանք, իսկ գերության մեջ գտնվող հայ զիվորի ու հայ մոր համար օրը դարից էլ երկար է ձգվում։
Իրապես գործել է պետք, որովհետև վաղը կարող է այլևս ուշ լինել»,-իր ելույթում ասել է Նաիրա Զոհրարբյանը։