Այսօր, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին),Թուրքիայի Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք երկրաշարժ է գրանցվել՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդմամբ՝ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:
Գերատեսչությունից ընդգծում են նաև, որ երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի` Վարդանաշեն, Ջանֆիդա և Բագարան գյուղերում` 2-3 բալլ ուժգնությամբ և Երևան քաղաքում` 2 բալլ ուժգնությամբ: