Այսօր երկրաշարժ է գրանցվելԻրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այն գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին)
Էպիկենտրոնային գոտում, որը ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա է եղել, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում` 2-3 բալլ ուժգնությամբ:
Հնարավոր տուժածների, ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։