Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը կրկին կուղարկվի նախագահին - RadioVan.fm

Онлайн

Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը կրկին կուղարկվի նախագահին

2021-03-11 15:27 , Политика, 1180

Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը կրկին կուղարկվի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդագիրը հիմնավորումներով հետ է ուղարկելու նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 10-ին ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի լիազորությունների՝ իրավունքի ուժով դադարեցումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն էր ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու համար:

Նախագահն այսօր առաջարկությունն առարկություններով հետ էր վերադարձրել:

Արտակ Դավթյանը, նշենք, ով որդու հարսանյաց արարողությանը հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար Փաշինյանի որոշմամբ նախորդ տարվա հունիսին ազատվել էր ԶՈւ՝ ԳՇ պետի պաշտոնից, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով օրերս նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։

Лента

Рекомендуем посмотреть