Արցախում մեկնարկել է գարնանացանը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է։
Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տեղեկացմամբ՝ 2021թ. մարտի 8-ի դրությամբ Արցախում կատարվել է 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922.1 հա-ի փոխարեն:
Նշվում է, որ գարնանացան աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ ևս նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81.4 %-ով:
Արցախի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը ևս նվազել է՝նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմելով 49.5 %:
Ըստ հրապարակման՝ 2021թ հունվարին Արցախում արտադրված արդյունաբերական արտադրանքը,օպերատիվ տվյալներով,ընթացիկ գներով կազմել է 2936 մլնդրամ:
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 28.3%:
Արտադրվածարդյունաբերականարտադրանքի0.3%-ըբաժինէ ընկել հանքագործական արդյունաբերությանն ու բացահանքերիշահագործմանոլորտին,37.2%-ը` մշակող արդյունաբերությանը, 59.4%-ը` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 3.1%-ը` ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման, վերամշակման ոլորտին: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հաշվետու ժամանակաշրջանումկազմելէ 1189 մլն դրամ, նախորդ տարվանույն ժամանակաշրջանի համեմատ աճի տեմպը կազմել է 49.1%: Ըստվարչական ռեգիստրի տվյալների`սպանդի համար իրացվել է 4811.3ց գյուղատնտեսական կենդանի և թռչուն (կենդանի քաշով), արտադրվել է 12924.5ց կաթ, 1113.5 հազ հատ ձու:
Նախորդ տարվա հունվարի համեմատ մսի արտադրությունընվազել է 50.1%-ով, կաթինը` 53.9%-ով, ձվինը` 42.8%-ով:
2021թ. հունվարին իրականացվել է 769.7մլն դրամի շինարարություն`նախորդտարվա հունվարի ցուցանիշի` 47.2%-ը:Ըստ ֆինանսավորման աղբյուրների իրականացված շինարարության 96.2%-ը բաժին է ընկել մարդասիրական օգնության միջոցներով կատարված շինարարությանը: