22-ամյա աղջկա նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

22-ամյա աղջկա նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

2021-03-10 18:17 , Право, 1013

22-ամյա աղջկա նորածնի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ

Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է․ մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին, բուժկենտրոնից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզել է ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ)։

Կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվՏավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:

«Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ:

Կատարվում է նախաքննություն»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть