Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններում՝ փորձ է իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն․ Արցախի նախկին վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններում՝ փորձ է իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն․ Արցախի նախկին վարչապետ

2021-03-10 17:55 , Политика, 871

Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններում՝ փորձ է իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն․ Արցախի նախկին վարչապետ

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած հայտարարությանը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պտի պաշտոնից։

«Փաշինյանի հրաժարականը պահանջել է ամբողջ բանակի հրամկազմը ներառյալ ՊԲ-ի հարյուրավոր բարձրաստիճան սպնաներ, Գլխավոր շտաբի հրամանատար Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։

Բացառված է, որ մարտական գեներալը,սպայի պատիվը անարգելով ենթարկվի Արցախը հանձնած, երկիրը անտերության մատնած կապիտուլյանտի անօրինական պահանջին, հուսախաբ անելով ու դավաճանելով իր մարտական ընկերներին, որոնք դժվարին պահին անվերապահորեն կանգնեցին նրա կողքին, ինչպես նաև մեր ժողովրդին, որ միանշանակորեն, անվարան կանգնեց մեր պետականության միջնաբերդ,հայոցբանակի թիկունքին։

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատալու Փաշինյանի որոշումը ռազմական դրության պայմաններումոչ միայն հակասում է Սահմանադրության 155 հոդվածի 3րդ կետին, այլև փորձ է սահմանադրական կարգը տապալելու ճանապարհով իշխանությունը ուզուրպացնելուն և բանակը վերջնականապես կազմաքանդելուն։

Երկրի Գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել իմ նշած քրեական օրենսգրքի ծանրագույն հոդվածներով ու անհապաղ կալանավորել երկիրը անդունդի եզրին հասցրած կապիտուլյանտին»,-գրել է Արցախի նախկին վարչապետը։

«Հենակետ»վերլուծական կենտրոնի ղեկավար,Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ էլ՝ իշխանության ընտրած ճանապարհը բանակը, պետությունը փլուզման տանող ճանապարհն է։

«Վարչապետը ոչ վստահ քայլեր է ձեռնարկում մեր պետականության հիմնական և դեռ կանգուն մնացած հիմնասյանը տապալելու համար, այլ բան է, որ գեներալ Գասպարյանը, մեղմ ասած, համաձայն չլինելով այս որոշմանը ազգային, օրենսդրական, քաղաքական, բարոյական տեսանկյունից, մտադիր չէ նահանջել և հեռանալ։

Արդյո՞ք կարող է վարչապետն ակնկալել, որ առանց լուրջ զիջումների ԳՇ պետը կհեռանա՝ իհարկե ոչ։

Նույնիսկ եթե փորձեն նոր ԳՇ պետ նշանակել, ապա շտաբը նրան այնքան ժամանակ չի ենթարկվի, քանի նրանց այդ մասին չի հորդորել Օնիկ Գասպարյանը։

Չգիտեմ, թե արդյո՞ք իշխանությունը որևէ զինվորականի խնդրելով, ստիպելով, պայմանավորվելով, միգուցե կոմպրոմատներով կստիպի այդ պաշտոնը ստանձնել, բայց փաստ է, որ այդպիսի դեմքը չի կարող վայելել բանակի հեղինակությունը և պարզ ասած ենթարկվել նրա հրամաններին։

Մարդկային լեզվով ասած, իշխանության ընտրած ճանապարհը բանակը, պետությունը փլուզման տանող ճանապարհն է, ինչի դեմը պետք է առնեն այս ամենը գիտակցող կառույցները, գործիչները և հավաքական առումով՝ ազգը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում այսօր առավոտյան տարածված հայտարարությունից հետո ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հանդես եկավ ուղերձով՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ վարչական դատարան, քանի որ համարում է, որ ինչպես վարչապետի հայտարարությունը, այնպես էլ իրեն պաշտոնից ազատելու ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը, գեներալի գնահատմամբ՝ հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Лента

Рекомендуем посмотреть