Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է նորով - RadioVan.fm

Онлайн

Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է նորով

2021-03-09 14:17 , Право, 1211

Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է նորով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Վազգեն Մանուկյանին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«2021թ. մարտի 9-ին որոշում է կայացվել`Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:

Նախաքննությունն ավարտվել է, Վազգեն Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման»,-ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցաքննության էր հրավիրվել մարտի 4-ին, նա լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու, որովհետև ոչ մի հարցի չի պատասխանելու, ցուցմունք չի տալու: Մանուկյանն իր նկատմամբ հարուցված քրեական գործը որակում է քաղաքական հետապնդում։

Лента

Рекомендуем посмотреть