Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար «Բայրաքթար»-ների հավաքումը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար «Բայրաքթար»-ների հավաքումը

2021-03-08 17:28 , Мир, 979

Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար «Բայրաքթար»-ների հավաքումը

Ստամբուլում գտնվող ինքնաթիռաշինական ձեռնարկությունում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակը։

Ուկրաինացի պատգամավոր Իգոր Կոպիտինի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ ԱԹՍ-ները հավաքվում են Ստամբուլի Baykar Defense ինքնաթիռների արտադրությունում:

«Սա եզակի հնարավորություն է՝ ուժեղացնելու մեր երկրի պաշտպանական կարողությունները»,-գրել է պատգամավորը՝ ընդգծելով, որ իրենք մեկ անգամ ևս համոզվել են, որ թուրքական կողմը խստորեն պահպանում է Ուկրաինայի զինված ուժերի առջև ստանձնած պարտավորությունները:

Այն փաստը, որ Ուկրաինան Թուրքական Bayraktar ընկերության հետ համաձայնագրի շրջանակում երկրում ԱԹՍ-ների արտադրությունը տեղակայելու մասին համաձայնությամբ պայմանավորված համապատասխան ձեռնարկություն է փնտրում՝ հայտարարել է Ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին՝ դեռ 2020-ի հոկտեմբերին։

Лента

Рекомендуем посмотреть