«Հայրենիքի փրկության շարժում»-ը որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փետրվարի 25-ից փակ է պահում Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարակից տարածքը , այսօր՝ ժամը 16։00-ին, կանանց հրավիրում է մասնակից լինել այցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Շարժման ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«ՑԱՎԻ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՐՏԻ 8
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր,
Վաղը մարտի 8-ն է՝ Կանանց իրավունքների ու ազատության միջազգային օրը: Օր, որ լիցքավորում էր Ձեր արժանապատվությունը, հաստատում երջանիկ լինելուՁեր առաքելությունը և ամրագրում, որ կայուն են այն հասարակությունները, որտեղ արժևորված ու երջանիկ է կինը:
Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:
Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է:
Սիրելի՛ կանայք,
Վաղը՝ մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրավիրում ենք Բաղրամյան, որտեղից ավտոբուսներով կշարժվենք դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ մեր սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր Հերոսների Հայրենիքն ու արժանի լինել նրանց հիշատակին»։