Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն․ Կարին Տոնոյան - RadioVan.fm

Онлайн

Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն․ Կարին Տոնոյան

2021-03-08 15:01 , Общество, 1070

Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն․ Կարին Տոնոյան

«Այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր սիրած աղջիկներ ու քույրեր ծաղիկներ չեն ստանա այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում,կասեն՝ դե, կյանքը շարունակվում է.......»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում անմահացած Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը։

«Այսօր մարտի 8-ն է, ու թեև ես չեմ ընդունում աշխարհին այլ նպատակներով պարտադրված այդ տոնը, որը ոչ մի կապ չունի մեր մայրերի ու կանանց հետ, բայց քանի որ մեծ մասը դեռ տոնում է այն, ուզում եմ որ բոլորդ հիշեք՝ այսօր հազարավոր մայրեր իրենց որդիներից ծաղիկներ չեն ստանա, այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր սիրած աղջիկներ ու քույրեր ծաղիկներ չեն ստանա այլ իրենք կտանեն....... այսօր հազարավոր հայ այրեր իրենց կանանց ու մայրերին ռեստորաններ կտանեն կամ տանը շքեղ սեղաններ կգցեն ու, որպես արդարացում,կասեն՝ դե, կյանքը շարունակվում է.......

Այո՛, կյանքը շարունակվում է, և մեր որդիներն ընկան հենց դրա համար, որ կյանքը շարունակվի, բայց չմոռանաք հանկարծ, որ դուք պարտք ունեք, և կյանքը իրավունք կունենա նույն կերպ շարունակվելումիայն այն օրը, երբ կվերադարձնեք նրանցից գողացված հաղթանակն ուՀայրենիքը»,-մասնավորապես գրել է Տիկին Տոնոյանը՝ կից հրապարակելով հայկական երկու Հանրապետությունների սահմաններն արտացոլող քարտեզը։

Лента

Рекомендуем посмотреть