Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժություն կանցկացնեն՝ այս տարվա թվով երկրորդը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-յան գրառումից տեղեկանում ենք, որ 6-շաբաթյա հրամանատարաշտաբային վարժանքները տեղի կունենան Թուրքիայում։
Ըստ հրապարակման՝ ադրբեջանական ստորաբաժանումներն արդեն ժամանել են Թուրքիա։
«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»- ընդգծվում է հաղորդագրությունում։
Can Azerbaycan ile “Tek millet, İki devlet” anlayışı ile bir ve beraber çalışmaya devam ediyoruz. 6 hafta sürecek komando eğitimleri için Isparta’ya gelen Kahraman Azerbaycan Ordusuna mensup kardeşlerimizi havaalanında karşıladık. pic.twitter.com/rjNXhW8S8k
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2021
Հիշեցնենք՝ թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություն էին անցկացրել նաև 2021-ի փետրվարի 1-12-ը՝ Կարսում։