Բայրամովը դիմել է Գուտերեշին՝ խնդրելով Հայաստանից պահանջել ականապատված տարածքների քարտեզները - RadioVan.fm

Онлайн

Բայրամովը դիմել է Գուտերեշին՝ խնդրելով Հայաստանից պահանջել ականապատված տարածքների քարտեզները

2021-03-05 15:08 , Политика, 1404

Բայրամովը դիմել է Գուտերեշին՝ խնդրելով Հայաստանից պահանջել ականապատված տարածքների քարտեզները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 22-ին նամակով դիմել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ բողոք հայտնելով, թե Հայաստանը պատերազմի ավարտից հետո չի փոխանցել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքների ականապատման վերաբերյալ քարտեզները:

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում շեշտվում է, որ «Հայաստանը հրաժարվում է ճշգրիտ տեղեկություններ հայտնել ականապատված տարածքների մասին, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին», մինչդեռ, ըստ պաշտոնական Բաքվի, հետպատերազմական շրջանում «Ադրբեջանի ազատագրված տարածքներում ականների և այլ պայթուցիկ սարքերի առկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների առողջության համար»:

Ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Բաքվի վերահոսկողության տակ անցած տարածքներում ականների պայթյուններից զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 9 խաղաղ բնակիչ, վնասվածք է ստացել 65 մարդ, որից 8-ը՝ խաղաղ բնակիչ:

Նշյալ փաստերից ելնելով՝ Բայրամովը Գուտերեշին խնդրում է իր լիազորությունների շրջանակում համոզել Հայաստանին կատարելու իր ստանձնած պարտավորությունը՝ տրամադրելով տեղեկատվություն ականադաշտերի վերաբերյալ, ինչպես նաև դադարեցնելու եռակողմ հայտարարությամբ նախատեսված խաղաղության, անվտանգության ու համագործակցության իրականացմանը խոչընդոտող բոլոր գործողություններն ու հայտարարությունները։

Лента

Рекомендуем посмотреть