Բաքուն պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների․ Սփյուռքի հանձնակատար - RadioVan.fm

Онлайн

Բաքուն պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների․ Սփյուռքի հանձնակատար

2021-03-03 17:07 , Политика, 1260

Բաքուն պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների․ Սփյուռքի հանձնակատար

Ադրբեջանը պահում է Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկը:

Այդ մասին «Ռիա Նովոստիին» ասել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում նա այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում:

«Մեզ համար ամենակարևոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է: Եւ ես այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը։ Գիտեմ, որ նրանք հարյուրից ավելի են, բայց ես հստակ թիվ չունեմ: Եւ, հետևաբար, մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք նաև պարզել, թե քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքու - խմբ.) դա ավելի լավ գիտեն:

Ռազմական գործողությունների պատճառով, պարզ է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, որոնց գիտենք, որ գտնվում են Ադրբեջանում, և դեռ կա անհայտ կորածների ցուցակ: Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են», - գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սինանյանը։

Նրա խոսքով, Երևանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի իր ներդրումն ունենալ այս խնդրի կարգավորմանը:

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին, իսկ նմացած պատանդներին անվանեց «դիվերսանտներ»։ Մինչ այսօր հայկական կողմը պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը, միայն իշխանական պատգամավորներից Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ այն որակել է «իրականությունից հեռու և հիմնազուրկ»։

Лента

Рекомендуем посмотреть