«Երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը»․ «Հայրենիքի փրկության շարժում» - RadioVan.fm

Онлайн

«Երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը»․ «Հայրենիքի փրկության շարժում»

2021-03-02 16:57 , Политика, 1063

«Երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը»․ «Հայրենիքի փրկության շարժում»

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն է տարածել՝ «խիստ մտահոգիչ» համարելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրապարակած դիրքորոշումը:

Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ՀՀ վարչապետի ներկայացրած հրամանագրի նախագիծը, բայց, միաժամանակ էլ,առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով»:

«Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:

Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ»,-ասված է Շարժման տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть