16:00-ի հանրահավաքին հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում և զգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

16:00-ի հանրահավաքին հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում և զգուշացնում է

2021-03-03 13:51 , Право, 1033

16:00-ի հանրահավաքին հնարավոր են սադրանքներ․ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում և զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում նշում է, թե տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16:00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։

«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։

Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար»,-ասված է ոստիկանության հայտարարությունում։

Նշենք՝ այսօր, ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։

«Բանակի և Հանրապետության նախագահի վրա շարունակվում են ճնշումները։ Մեր աջակցությունը շատ կարևոր է։

Մեր ներկայությամբ, վճռականությամբ, պինդ կանգնելով հասնում ենք արդյունքի։ Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, սա մեր տունն է, խրամատը։ Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք։ Սա այն խրամատն է, որը պետք է ամուր պահենք։ Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վերջ»,-հայտարարել է Շարժման համակարգող, Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Лента

Рекомендуем посмотреть