ՀՀ ԱԺ-ն փակ ռեժիմով քննարկում է Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարության նախագիծը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ ԱԺ-ն փակ ռեժիմով քննարկում է Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարության նախագիծը

2021-03-02 15:17 , Политика, 975

ՀՀ ԱԺ-ն փակ ռեժիմով քննարկում է Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարության նախագիծը

ԱԺ-ն փակ ռեժիմով քննարկում է Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող հայտարարության նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը (ԱԺ) մարտի 2-ին հերթական նիստում ընդունած որոշման համաձայն՝ փակ նիստում քննարկում է պատգամավորներ Թագուհի Թովմասյանի, Աննա Գրիգորյանի եւ Վարդան Աթաբեկյանի ներկայացրած «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Նշենք՝ ավելի վաղ պատգամավորները քվեարկությամբ հաստատել էին հայտարարության նախագիծը փակ ռեժիմով քննարկելու հարցը:

Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 1-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարության նախագիծ է ընդունել, համաձայն որի՝ արձանագրվել է, որ մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված)։

Лента

Рекомендуем посмотреть