Ռուսական կողմի նախաձեռնությամբ Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը - RadioVan.fm

Онлайн

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

2021-02-25 20:08 , Политика, 1065

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 25-ին, կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։

«Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների»,-տեղեկանում են պաշտպանական գերատեչության պաշտոնական էջում տեղադրված հրապարակումից։

Лента

Рекомендуем посмотреть