«Բանակը ապաքաղաքական կառույց է»․ ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել - RadioVan.fm

Онлайн

«Բանակը ապաքաղաքական կառույց է»․ ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

2021-02-25 17:51 , Политика, 1037

«Բանակը ապաքաղաքական կառույց է»․ ՊՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարածել է հայտարարություն, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»։

Лента

Рекомендуем посмотреть