ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է․
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։
Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ իր կողմնակիցներին 16․00-ին հրավիրելով Հանրապետության հրապարակ։