Խստագույնս պահպանել հասարակական կարգը․ ՀՀ ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Խստագույնս պահպանել հասարակական կարգը․ ՀՀ ոստիկանություն

2021-02-25 15:49 , Право, 1099

Խստագույնս պահպանել հասարակական կարգը․ ՀՀ ոստիկանություն

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Զինված ուժերը հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ իր կողմնակիցներին 16․00-ին հրավիրելով Հանրապետության հրապարակ։

Лента

Рекомендуем посмотреть