ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայաստանյան ներքաղաքական զարգացումների առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:
Նշենք՝ ավելի վաղ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործումից զերծ մնալու կոչ է արել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։