Փաշինյանի առաջարկով Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի առաջարկով Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

2021-02-24 22:59 , Политика, 1164

Փաշինյանի առաջարկով Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Տիրան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է նախագահի՝ այսօր ստորագրած հրամանագրում։

https://www.president.am/hy/decrees/item/5213/

Նշնեք՝ այսօր Yerevan.Today-ը դիմել էր գեներալ Տիրան Խաչատրյանին՝ հարցով, արդյո՞ք եղել են իրական հիմքեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար։

Լրատվակայքի փոխանցմամբ՝ նա, երկար ծիծաղելուց հետո, պատասխանել էր.

«Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)»։

Лента

Рекомендуем посмотреть