ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա ժամը 16.00-ին:
«Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը եւ մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»,-ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է նա:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի այսօր տարածած հայտարարությանը, որով պահանջվում է նրա հրաժարականը՝ այն այն «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։
«Ես ձեզ՝ բոլորիդ, մեր կողմնակիցներին, հեղափոխության բոլոր կողմնակիցներին, ժողովրդի իշխանության բոլոր կողմնակիցներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ հենց հիմա։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, խոսել անմիջապես։ Գիտեք, որ բավականին բարդ իրավիճակի մեջ ենք գտնվում, և ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազառել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և Գլխավոր շտաբի պետին, այսինքն՝ ես թղթերն արդեն ստորագրել եմ, որին հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որում զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ի՞նչն է նման քայլի պատճառը նրանց կողմից, սա շատ կարևոր է արձանագրել, և ես այդ արձանագրումն եմ ուզում անել Հանրապետության հրապարակում։ Բայց ամենակարևոր խնդիրը, որ մենք այսօր ունենք ժողովրի և քաղաքացիկան իշխանությունը պահպանելն է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ ռազմական հեղաշրջման փորձ»,-հայտարարեց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։