«Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է»․ Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը՝ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունում - RadioVan.fm

Онлайн

«Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է»․ Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը՝ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունում

2021-02-24 17:32 , Политика, 1902

«Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է»․ Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը՝ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրությունում

Արցախ է ուղարկվել Ռուսաստանի հումանիտար օգնության հերթական շարասյունը: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության (ՌԴ ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Ստեփանակերտ է առաքվել, ընդհանուր առմամբ, մոտ 50 տոննա փայտանյութ, թիթեղ, մետաղական սալիկներ:

Ընդգծվում է, որ ՌԴ ԱԻՆ-ը 2020-ի նոյեմբերից Ղարաբաղ է հասցրել ավելի քան 1500 տոննա մարդասիրական օգնություն, վերականգնել է շուրջ 1800 օբյեկտ՝ բազմաբնակարան և մասնավոր բնակելի շենքեր, վարչական շենքեր, սոցիալական նշանակության օբյեկտներ և ենթակառուցվածքներ:

Ի դեպ՝ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի մատակարարման վերաբերյալ ՌԴ ԱԻՆ պաշտոնական էջում այսօր առավոտյան հրապարակված նշյալ հաղորդագրությունում Ստեփանակերտ անվան կողքին գրված է նաև Արցախի մայրաքաղաքի ադրբեջանական անվանումը, այն է՝ «Խանքենդի»։ Մինչդեռ, նկատենք, նշյալ գերատեսչությունը նախկինում կիրառում էր միայն հայկական՝ Ստեփանակերտ անվանումը:

Այս իրողությանն անդրադարձել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրիա Կարապետյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Ցավալի է, չէ՞: Խանքենդի…

Նիկոլին պատժելու փոխարեն, պատժվում ենք մենք բոլորս: Պատժվում ենք, որովհետև նա դեռ վարչապետ է, և մեղավոր ենք բոլորս:

Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է, շատ փոքր:

Հավատացեք, սա դեռ սկիզբն է…»։

Лента

Рекомендуем посмотреть