Մարտի 1-ից բացվում է ՀՀ քաղաքացիները մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով․ դեսպանություն - RadioVan.fm

Онлайн

Մարտի 1-ից բացվում է ՀՀ քաղաքացիները մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով․ դեսպանություն

2021-02-24 16:10 , Политика, 1012

Մարտի 1-ից բացվում է ՀՀ քաղաքացիները մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով․ դեսպանություն

Այսօր Վրաստանի կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել մարտի 1-ից բացել օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր։

Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով Վրաստանը երկրի ցամաքային սահմանները բոլոր երկրների հետ փակել էր 2020-ի մարտի կեսերից, իսկ մարտի վերջից՝ դադարեցրել էր նաև օդային հաղորդակցությունը։ Միջազգային թռիչքների արգելքը Վրաստանը վերացրեց 2021-ի փետրվարից։

Лента

Рекомендуем посмотреть