Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին․ նորանշանակ դեսպանը՝ Ա․ Միրզոյանին - RadioVan.fm

Онлайн

Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին․ նորանշանակ դեսպանը՝ Ա․ Միրզոյանին

2021-02-23 17:20 , Политика, 167

Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին․ նորանշանակ դեսպանը՝ Ա․ Միրզոյանին

«Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին»,- այդ մասին ասել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ ՀՀ Ազգային ժողովում(ԱԺ) խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելությանը։

ԱԺ լրատվության վարչության փոխանցմամբ՝ դեսպանը նաև կարևորել է Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը, հավաստիացրել, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման:

Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ։

«Եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց»,-շեշտել է Արարատ Միրզոյանը՝ համոզմունք հայտնելով, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը և կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:

Лента

Рекомендуем посмотреть