Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք. Վաղարշակ Հարությունյանը՝ «Ռիա Նովոստի»-ին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք. Վաղարշակ Հարությունյանը՝ «Ռիա Նովոստի»-ին

2021-02-22 15:20 , Другие, 1293

Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք. Վաղարշակ Հարությունյանը՝ «Ռիա Նովոստի»-ին

Երևանն ու Մոսկվան քննարկում են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմակայանի մի մասը Հայաստանի արևելքում տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Ավելի ճիշտ կլինի, հավանաբար, խոսել Ռուսաստանի ռազմական բազայից որոշակի ռազմական կազմավորման վերաբաշխման հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) դեպի Հայաստանի արևելյան ուղղություն, և այս համատեքստում՝ խնդրի համապատասխան համատեղ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է»,-ասել է ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ բացի այդ՝ լրացուցիչ գործառույթներ են վերապահված Հայաստանում ռուս սահմանապահներին:

«Իսկապես, ռուս սահմանապահներին վստահված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանային ծառայությունների միջև հաստատվել է սերտ և արդյունավետ համագործակցություն և Հայաստանում ռուս սահմանապահներին վերապահված բոլոր առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։

Лента

Рекомендуем посмотреть