Եվրամիությունը հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Ղարաբաղյան պատերազմի ազդակիր բնակչությանը - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունը հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Ղարաբաղյան պատերազմի ազդակիր բնակչությանը

2021-02-19 15:47 , Политика, 989

Եվրամիությունը հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի Ղարաբաղյան պատերազմի ազդակիր բնակչությանը

Եվրոպական հանձնաժողովն նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության (ԵՄ) ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից, արդեն իսկ 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն մոբիլիզացվել է։

Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը»,-Հայաստանում ԵՄ պատվիրակության փոխանցմամբ՝ նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Նշվում է, որ նոր հայտարարված 3 միլիոն եվրո օժանադակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։

Ընդգծվում է՝ ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

Лента

Рекомендуем посмотреть