Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն ինչպես երեկ, այսօր ևս՝ որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1485 է: