Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց․ Միրզոյանը՝ Իրանի դեսպանին - RadioVan.fm

Онлайн

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց․ Միրզոյանը՝ Իրանի դեսպանին

2021-02-18 19:23 , Политика, 909

Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց․ Միրզոյանը՝ Իրանի դեսպանին

«Իրանը չի կարող ձեռնպահ մնալ Արցախի հարցում դիրքորոշում արտահայտելուց՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային այլ պետությունների ակտիվ ներգրավվածությունն ի օգուտ ադրբեջանական կողմի թե՛ ռազմական գործողությունների փուլում, թե՛ դրան հաջորդած ժամանակահատվածում»,-Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեսպանի հետ հանդիպմանը Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հակամարտությունը չի կարող վերջնականապես լուծված համարվել, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ արցախահայերի ինքնորոշման իրավունքը։ Միրզոյանը շեշտել է նաև, որ կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է կյանքի կոչել ամրագրված պայմանավորվածությունները, որպես առաջնահերթություն՝ օր առաջ իրականացնել ռազմագերիների և այլ գերեվարված անձանց շուտափույթ փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Դեսպան Զոհուրին իր հերթին հայտնել է, որ իրանական կողմը ողջունում է Արցախում կրակի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը և վերահաստատել ԱԳ նախարար Զարիֆի նախկինում հնչեցրած տեսակետն առ այն, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը պիտի շուտափույթ լուծում ստանա:

Հիշեցնենք՝ հունվարի 25-ին տարածաշրջանային այցով Բաքվու մեկնած Իրանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի նախագահ Ալիևին շնորհավորել էր «վերջին հաղթանակների առիթով»։

Лента

Рекомендуем посмотреть