Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել - RadioVan.fm

Онлайн

Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել

2021-02-18 15:04 , Мир, 1008

Վրաստանի վարչապետը հրաժարականի որոշում է կայացրել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է հրաժարական տալու մասին։

РБКհաղորդմամբ՝ այդ առիթով հրավիրված ճեպազրույցի ժամանակ 2019 թվականի սեպտեմբերի 9-ից Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Գախարիան ասել է՝ ուզում է հավատալ, որ այդ քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը երկրի քաղաքականության մեջ։ Գախարիայի համոզմամբ՝ բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են Վրաստանի տնտեսական զարգացման ապագայի ու բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին:

Նշվում է, որ հրաժարականի պատճառը իշխող կուսակցության հետ տարաձայնություններն են, որը հետևանք է ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (կուսակցությունը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) նախագահ Նիկա Մելիայի կալանավորման որոշման և ոստիկանության կողմից դրա ձախողման։

Նիկա Մելիան մեղադրվում է 2019թ․ ամռանը Վրաստանում հակառուսական ցույցերի ժամանակ անկարգությունների կազմակերպման, խմբակային բռնության համար։

Лента

Рекомендуем посмотреть