Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ՝ փետրվարի 15-ին, Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն:
«Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: