Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:
Այդ մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` ընդգծելով, որ գործընթացն իրականացվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահը: