ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ համացանցում տարածված հրապարակումների փաստով, ըստ որոնց՝ անհայտ անձինք պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության հուշարձանը, նյութեր են նախապատրաստվում։
«Դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուղական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվածի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,-ասված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում: