«Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը»․ Ս․ Հովսեփյանը՝ Արարատի քաղաքապետարանի հայտարարության մասին - RadioVan.fm

Онлайн

«Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը»․ Ս․ Հովսեփյանը՝ Արարատի քաղաքապետարանի հայտարարության մասին

2021-02-12 13:32 , Политика, 932

«Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը»․ Ս․ Հովսեփյանը՝ Արարատի քաղաքապետարանի հայտարարության մասին

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձել է Արարատ քաղաքային համայնքի ֆեյսբուքյան էջում նախօրեին արված հրապարակմանը, ըստ որի, քաղաքացիներին տեղեկացվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում բանվորի աշխատանքի հնարավորության մասին։

«Ի՞նչ է մտածում Արարատի քաղաքապետը նման հայտարարություն տարածելով ...

Տեղեկացնեմ, որ շատ մեծ ծավալի շինարարական աշխատանքներ կան նաև Արցախում և կարող են գնալ Արցախում աշխատելու։ Եթե կհետաքրքրի կարող եմ կոնտակտներ փոխանցել։ Լրիվ են կորցրել անվտանգության զգացումը էս մարդիկ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Ի դեպ, նշենք, որ «Արարատ քաղաքային համայնք» ֆեյսբուքյան էջից հիշատակված հայտարարությունն արդեն հեռացված է։

Лента

Рекомендуем посмотреть