Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այդ մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ փետրվարի 10-ը, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1371 աճյուն: