Սյունիքի սահմաններին տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողները պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը - RadioVan.fm

Онлайн

Սյունիքի սահմաններին տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողները պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը

2021-02-10 22:14 , Право, 1139

Սյունիքի սահմաններին տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողները պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը, ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների, տեղեկացնում են, որ այսուհետ Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ-ները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,

Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть