Սահմանային կորուստներով պայմանավորված՝ Խնձորեսկում մարտի 1-ից խստիվ արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող հողերում - RadioVan.fm

Онлайн

Սահմանային կորուստներով պայմանավորված՝ Խնձորեսկում մարտի 1-ից խստիվ արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող հողերում

2021-02-10 22:12 , Общество, 1049

Սահմանային կորուստներով պայմանավորված՝  Խնձորեսկում մարտի 1-ից խստիվ արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող հողերում

Խնձորեսկի համայնքապետարանը Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի բնակիչներին ուղղված հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերի հարգելի՛ բնակիչներ

Հաշվի առնելով հետպատերազմական զարգացումները՝ կապված սահմանային փոփոխությունների և կորուստների հետ, գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հա արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր և խոշոր եղջերավոր անասունները և սեզոնային արածեցում էր իրականացվում: Ստեղծված բարդ իրավիճակում պետք է հարգել կարողանանք յուրաքանչյուրի եկամտի ձեռք բերման հնարավորությունը և միմյանց չվնասենք:

Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված և, կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում:

Հ.Գ. Խորհուրդ է տրվում ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը»:

Лента

Рекомендуем посмотреть