Ռուսաստանն ու Թուրքիան կխորացնեն համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում - RadioVan.fm

Онлайн

Ռուսաստանն ու Թուրքիան կխորացնեն համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում

2021-02-10 20:50 , Мир, 1119

Ռուսաստանն ու Թուրքիան կխորացնեն համագործակցությունը տիեզերական արդյունաբերության ոլորտում

Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման երկկողմ միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ: Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությանը:

«Ռոսկոսմոսի» փոխանցմամբ` այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված երկկողմ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, ինչը, համոզված են պետական կորպորացիայում, ամուր հիմք կդնի երկրների միջև տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության հետագա հաջող զարգացմանը:

«Ռոսկոսմոս»-ից միաժամանակ նշել են, որ ողջունում են տիեզերական ոլորտում Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցություն հաստատելու շահագրգռվածության մասին թուրք գործընկերների հայտարարությունները և հաստատում են պատրաստակամությունը՝ քննարկելու թուրքական կողմի հետ լայնամասշտաբ մասնագիտացված համագործակցություն սկսելու հնարավորությունները:

Գործակալությունն այսպիսով արձագանքել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Յըլդըրմի երեկ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Անկարան առաջիկա ամիսներին կհստակեցնի այն ոլորտները, որոնցում ծավալվելու է երկու երկրների համագործակցությունը տիեզերքում։

Лента

Рекомендуем посмотреть